Amaru
00:18 13-06-2009
ԼՋ–ում շատերը գիտեն օրագրիս տեղը՝ նրանք, ում համար ինձ կարդալը հետաքրքիր ա, նրանք, ովքեր պարապությունից ռեֆրեշ են անում բացած պատուհանը, նրանք, ում չգիտեմ, և այլոք… Էնտեղ չեմ գրելու որոշ ժամանակ. անձնականից եմ գրել ուզում, այ մարդ, մեկ–մեկ ինչ–որ ապուշ միտք ա գլխումս ծագում ու ԿԻՍՎԵԼ ԵՄ ուզում. ուզում եմ լսել խելացի պատասխաններ. մարդ էնքան ամեն բան ինքն իր մեջ կխեղդի, որ շրջապատին արդեն փուչիկ կթվա։ Իսկ հիմա, երբ ազատությանս սկզբին մնացել ա տասը օր, ես սկսում եմ պատրաստվել անիմաստ վատնվելիք օրերիս. քնում եմ լուսաբացին մոտ, սրացնում եմ առողջական խնդիրներս ինչով հնարավոր ա՝ հիմնականում սովով ու ծխով։ Ու ավելի թունդ բանի կարիք եմ սկսել զգալ։ Հիշում եմ՝ խնդրեցի… լավ, դա մի կողմ։ Երկու օր առաջ, երբ լացելով քայլում էի կասկադի մոտով, երազում էի ջրի մասին, լողալ էի ուզում մինչև ուժասպառ լինելը։ Ջուրն էնպես ա հանգստացնում… երբ աչքերդ բաց իջնում ես ներքև, գլուխդ գնալով ավելի ա սեղմվում, էնպես հանգիստ ա… տեսնես ինչպես են մեռնում։ Ես էդպես եմ պատկերացնում՝ սարսափելի անկարողություն ես զգում, անտանելի վախ… վա՞խ։ Հուսով եմ՝ իմ ժամին ոչինչ չեմ հասկանա։
Ու երբ իրեն բացատրում ես, թե ինչ ես զգում, ասում ա՝ քեզ բուժվել ա պետք։
Էլ չեմ բացատրում։
Ինձ բուժվել ա պետք։
Комментарии:
Philip Rhayader
00:52 13-06-2009
Ես քեզ լրիվ հասկանում եմ)) երևի ինձ էլ է բուժվել պետք:
Amaru
00:59 13-06-2009
Սոֆ, ուր ես է… ի՞նչ ես շնչում, ինչո՞վ ես ապրում
Philip Rhayader
01:05 13-06-2009
Բա այցելի, կտեսնես)) կարոտում եմ:
Amaru
01:06 13-06-2009
ասա՝ ուր այցելեմ. այցելող եմ
Zwei
00:31 14-06-2009
Amaru
Stex gri jan
Es el nor LJ-em bacel xD